Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ապամոնտաժվել է շուրջ 320 գովազդային վահանակ

Ապամոնտաժվել է շուրջ 320 գովազդային վահանակ
18.03.2014 | 15:43

Շարունակվում է մայրաքաղաքում առկա «Գովազդի մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև Երևանի ավագանու համապատասխան որոշումներին չհամապատասխանող գովազդային վահանակների ապամոնտաժումը: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ վարչական բոլոր շրջաններում մարտից մեկնարկած աշխատանքների ընթացքում արդեն իսկ ապամոնտաժվել է գործող օրենսդրությանը հակասող շուրջ 320 գովազդային վահանակ:

Ապամոնտաժված վահանակների փոխարեն բոլոր այն վայրերում, որտեղ օրենքով թույլատրվում է գովազդ տեղադրել, կտեղադրվեն նոր` օրենսդրությանը չհակասող և քաղաքային չափորոշիչներին համապատասխան գովազդներ: Երևանի քաղաքապետարանն, ի դեպ, վահանակների ձևն ու չափը սահմանված կարգին համապատասխանեցնելու համար տնտեսվարողներին կտրամադրի դիզայներական անվճար խորհրդատվություն:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ